National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատգամավորներ Երվանդ Ամինյանին, Ալի Ալոյին եւ Սրուդ Մաքդասիին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քուրդ եւ եզդի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացումը եւ համատեղ պայքարը ցեղասպանությունների կանխարգելման կարեւորագույն գործում՝ նշելով, որ ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն այսօր շարունակվում է արդեն Մերձավոր Արեւելքում: Անդրադառնալով Թուրքիայի եւ «Իսլամական պետության» քաղաքականությանը տարածաշրջանում, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» որեւէ ընդհանրություն չունի իսլամի հետ: Նա նշել է, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք փորձում են ԼՂ հակամարտությանը տալ կրոնական երանգ, ինչը որեւէ աղերս չունի իրականության հետ:

ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում քուրդ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ իրականացվող գործողությունների առնչությամբ եւ դատապարտել ցեղասպան քաղաքականության բոլոր երեւույթները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատգամավոր Երվանդ Ամինյանն ԱԺ փոխնախագահին է փոխանցել խորհրդարանի ողջույնները եւ զորակցություն հայտնել ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած Ցեղասպանության կապակցությամբ եւ նշել, որ լավ են հասկանում հայ ժողովրդի ցավը, քանի որ այսօր այդ ցեղասպան քաղաքականությունն իրականացվում է Մերձավոր Արեւելքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ազգային փոքրամասնությունների հարցին. Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ եզդի, քուրդ, ասորի եւ ռուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հայրենակիցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգածության եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար: Զրուցակիցները կարեւորել են հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումն ու պատմությունը նոր էջից սկսելու գաղափարը՝ համամիտ լինելով, որ պատմության սեւ էջերը հետեւանք են եղել Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am